Ադրբեջանի ԶԼՄ-ները հորինել են Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից “շահիդների ծառուղու” այցելությունը

Ադրբեջանի ԶԼՄ-ները հորինել են Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից “շահիդների ծառուղու” այցելությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶԼՄ-ները տարածել են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որի համաձայն, ըստ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի, Գերագույն Պատրիարք ու Ամենայն Հայոց կաթողիկոս, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդը ապրիլի 26-ին մեկնելով Բաքու`Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, գիշերն այցելել է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների գերեզմանները: Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է Կովկասի մահմեդականների վարչություն և հուսով է, որ համապատասխան հերքում կտրվի: Այս հայտարարությունն ամբողջությամբ հորինվածք է, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Մայիսի 1-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հետևյալ տեղեկատվությունը. “Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը Բաքու էր ժամանել Հոգևոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, այցելել է նաև շահիդների ծառուղի: “Ես խորհուրդ տվեցի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին տեսնել Ղարաբաղի համար զոհված մեր շահիդների գերեզմանները: Նրանք այնտեղ գնացին գիշերը, երբ ոչ ոք չկար: Այն պատկերը, որ նա տեսավ այնտեղ, շատ հուզեց նրան”,-ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---