Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր երկաթուղի կկառուցվի

PanARMENIAN.Net - Թուրքիան սկսելու է այն տարածքի հետազոտությունը, որով անցնելու է Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության տրանսպորտային քաղաքականության և էկոնոմիկայի բաժնի ղեկավար Սադրեդին Մամեդովը: Նրա խոսքերով, արդեն մրցույթ է հայտարարվել ընկերություն ընտրելու համար, որը տարածքում երկրաբանական աշխատանքներ է իրականացնելու: «Ճանապարհը, որը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շարունակությունն է լինելու, ապահովելու է Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը»,- ասել է նա:

Մամեդովը նաև հույս է հայտնել, որ Կարս-Իդգիր-Նախիջևան երկաթուղին կառուցվելու է և շահագործման է հանձնվելու մոտ ապագայում: Միաժամանակ նա ավելացրեց, որ Նախիջևանում կառուցվելու է 7 կմ երկարությամբ երկաթուղի, որն այն միացնելու է Թուրքիայի հետ: Նա նշել է, որ Բաքու- Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային հանգույցի նախագծի աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի, արդեն հաստատվել է Ախալքալաքի կայարանի նախագիծը, ինչպես նաև սկսվել է ճանապարհի Վրաստանի հատվածի վերակառուցումը, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---