Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը

Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ (ՀՀ) միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40 տոկոս:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Շանսիի նահանգապետ Վան Ցզյունին: Քննարկվել են այս նահանգի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---