Երևանում քննարկել են Արհեստների պալատի ստեղծումը Ֆրանսիայի օրինակով 7 մայիսի 2010 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն ընդունեց Ֆրանսիայի Վառ մարզի Արհեստների պալատի նախագահ Ժակ Մոնտանոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Արհեստների պալատի փոխնախագահ Ժերար Պելատին, Վառ մարզի հայկական համայնքի ներկայացուցիչ Ժան Հեքիմյանը և այլոք: Ներկա էր նաև Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, հայտնում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրերին` Ս.Պետրոսյանն իր գոհունակությունն արտահայտեց ֆրանսիական Վառ մարզի Արհեստների պալատի և Սպիտակ քաղաքի միջև ծավալված ակտիվ համագործակցության առթիվ` հույս հայտնելով, որ այդ համագործակցությունն ապագայում կընդգրկի առավել լայն շրջանակներ: Հանդիպման ընթացքում խոսվեց Հայաստանում Արհեստների պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը կօգնի ձեռնարկատիրական գործունեություն ծավալող գործարարներին` առավել արագ և արդյունավետ լուծելու իրենց խնդիրները: Փոխնախարարը կարևորեց Հայաստանում Արհեստների պալատի ստեղծման գործընթացում ֆրանսիական փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ հյուրերն ակտիվ գործունեություն կծավալեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պարոն Ս.Պետրոսյանը հյուրերին նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած գրքերից, իսկ Ժակ Մոնտանոն նախարարությանը հանձնեց հայ-ֆրանսիական Արհեստների պալատի խորհրդանշական առաջին քարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |