Հայաստանի տնտեսության աճը կասեցրեց աշխատատեղերի կրճատումը

Հայաստանի տնտեսության աճը կասեցրեց աշխատատեղերի կրճատումը

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության կայունացման և աճի արդյունքում կասեցվել է աշխատատեղերի կրճատումը, ավելացել է աշխատանք գտնողների թիվը և մարդկանց թիվը, որոնք ընդգրկված են զբաղվածության պետական ծրագրում: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանը:

«Եթե 2009-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանքի ընդունվածների թիվը 2774 էր, ապա ընթացիկ տարում նրանց թիվը հասել է 3550-ի, ինչը 28 տոկոսով շատ է: Դա նշանակում է, որ ավելացել են աշխատատեղերը»,- ասել է նա: Նա նաև ավելացրել է, որ գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է 85 հազար մարդ 2009-ի մայիսի 1-ի 74 հազարի փոխարեն: Միևնույն ժամանակ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 102.8 հազար, իսկ զբաղվածության գործակալությունում ազատ տեղերի թիվը կազմել է 1495 տեղ: Ընդ որում Երևանում ավելի մեծ պահանջարկ ունեն բանվորական մասնագիտությունները, իսկ մարզերում` բժիշկները, ուսուցիչները և դեղագործները:

Հարությունյանի խոսքերով, այն դեպքում, երբ Հայաստանում գործազրկության գրանցված մակարդակը կազմել է 7.3 տոկոս, իրական գործազրկության մակարդակը, համաձայն 210 տնտեսվարող սուբյեկտներում Աշխատանքի միջազգային գործակալության մեթոդոլոգիայով անցկացրած ուսումնասիրությունների, կազմել է 27.5 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---