2010 թվականի հոկտեմբերի 21-30-ը Հայաստանում կանցկացվի փորձնական մարդահամար

2010 թվականի հոկտեմբերի 21-30-ը Հայաստանում կանցկացվի փորձնական մարդահամար

PanARMENIAN.Net - 2010թ. հոկտեմբերի 21-30-ը Սևան քաղաքում և Տավուշի մարզի 4 բնակավայրերում

տեղի կունենա փորձնական մարդահամար: Ինչպես հաղորդել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, դա պետք է արվեր դեռ ապրիլին, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով փորձնական մարդահամարը հետաձգվեց մինչև հոկտեմբեր: Հիմնական մարդահամարը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 12-21-ը:

Մարդահամարը կանցկացնեն 16 հազար մասնագետներ: Հարցերը կվերաբերեն զբաղվածությանը գյուղոլորտում, կրոնական պատկանելությանը և այլն: Հարցաթերթիկները կհավաքվեն մարդահամարից 2-3 ամիս անց, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն 2013-ի ավարտին: Ըստ Կույումջյանի, սխալների ու անհամապատասխանության օբյեկտիվ ցուցանիշը 5 տոկոս է:

Ըստ ՀՀ 1999թ. ընդունած «Մարդահամարի անցկացման մասին օրենքի», մարդահամարը Հայաստանում անց է կացվում յուրաքանչյուր 10 տարին մեկ: Առաջինն անց է կացվել 2001թ., ըստ որի, երկրում բնակվում էր 3,21 մլն մարդ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---