ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի ամենամյա հավաքը տեղի կունենա Զագրեբում մայիսի 14-15-ին![]() 14 մայիսի 2010 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի` ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի ամենամյա հավաքը և գործարար համաժողովը տեղի կունենա Զագրեբում մայիսի 14-15-ին «Կայուն աճի կառուցում» ընդհանուր խորագրով: Համաժողովը կբացեն Խորվաթիայի վարչապետ Յադրանկա Կոսորն ու ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրովը: Հատուկ հյուրը կլինի տնտեսական և մոնետար հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը: Օրակարգի կարևորագույն հարցերից է կապիտալի ավելացումը առկա 20 մլդր եվրոյից մինչև 30 մլրդ եվրո: Նախատեսվում է, որ մինչ 2015 թվականը ՎԶԵԲ-ը կկարողանա պահպանել իր ներդրումային գործունեության ամենամյա ծավալը 8,5-9,0 մլրդ եվրոյի մակարդակի վրա: 2009թ. ՎԶԵԲ-ի ներդրումները ռեկորդային էին բանկի համար` 7,9 մլրդ եվրո: ՎԶԵԲ-ի մենեջմենտն առաջիկա տարեկան հավաքում մտադիր է հանդես գալ բանկի գործունեության երկրներում ազգային արժույթով ներդրումների խթանման նախաձեռնությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |