Հրանուշ Հակոբյան. Պետք է ընդլայնել «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղերի աշխարհագրությունը

Հրանուշ Հակոբյան. Պետք է ընդլայնել «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղերի աշխարհագրությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Երևանում կայացել է «Հայաստան» համահայկական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը, որը բացել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հաղորդել է, որ դահլիճում ներկա են Խորհրդի 36 անդամներից 32-ը և տեղական մարմինների 25 ներկայացուցիչներ, ինչը ապահովում է քվեարկության նորմալ գործընթաց: Բոլոր անդամների միահամուռ որոշամամբ Հոգաբարձուների խորհրդի մեջ է մտել Տիրուհի Բուրդարյանը:

«Տիրուհի Բուրդարյանի ամուսինը` Վարուժանը, բարեգործ է Բրազիլիայից, ավանդ ունի «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի իրագործման մեջ, և ես շատ ուրախ եմ, որ նրա կինը և երեխաները ցանկություն են հայտնել հետագայում մասնակցել հիմնադրամի գործունեությանը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Այնուհետև ներկաները ֆիլմ են դիտել միության և Հայաստանում ու Արցախի Հանրապետությունում իրականացրած ծրագրերի մասին: «Տվյալ նիստի ժամանակ մենք հաշվետվություն ենք ներկայացրել ոչ միայն միության աշխատողներին, այլ նաև միջազգային կազմակերպություններին: Այդ հաշվետվությունը միաձայն ընդունվել է»,- լրագրողներին հաղորդել է «Հայաստան» Համահայկական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ավելացնելով, որ հեռուստամարաթոնից ստացված փողերը և 2010-ին ձեռք բերված միջոցները կուղորդվեն ԼՂՀ ջրամատակարարման հարցի լուծմանը: Նրա խոսքերով, 2010-ին հավաքվել է մոտ 16 մլն դոլար, որն ուղորդվել է Շուշիի վերականգնմանը (10.5-11 մլն դոլար), ԼՂՀ-ում անցկացվող այլ միջոցառումների (3 մլն դոլար) և հայկական սահմանամերձ գյուղերի զարգացմանը:

«Մեր հիմնադրամը 18 տարեկան է, այսինքն մենք տոնում ենք նրա չափահասությունը, և հաճելի է, որ նրա գործունեությունը ժամանակավոր չի դարձել: Ես շատ ուրախ եմ, որ հիմնադրամի հավաքած միջոցները հատկացվել են Շուշիում ծրագրերի իրականացմանը, քանի որ Շուշին և ողջ Արցախը մեր ազգի խիղճն են, և յուրաքանչյուր հայ պետք է մտածի դրանց բարգավաճման մասին: Կարևոր է նաև, որ 2010-ին միջոցներն ուղորդվելու են գյուղերի ջրամատակարարմանը, քանի որ Հայաստանի ավելի քան 200 գյուղում ջուր չկա, և մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին այդ հարցի լուծման մեջ»,- ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նաև նշել է, որ պետք է ընդլայնել հիմնադրամի մասնաճյուղերի աշխարհագրությունը և ստեղծել դրանք, օրինակ, Ասիայում և Լատինական Ամերիկայում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---