Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման նախագծով

Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման նախագծով

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը Թբիլիսի կատարած իր այցի շրջանակներում, որտեղ նա մայիսի 11-13-ը մասնակցում էր «Տրանսպորտային հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով համակարգող դոնորների խորհրդակցությանը, աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ:

ՀՀ Տրանսպորտի նախարարության մամլո հաղորդագրության համաձայն, ԵՆԲ ներկայացուցիչները հետաքրքրվածություն են հայտնել «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային մայրուղու կառուցման նախագծին մասնակցության հարցում: Մասնավորապես բանկը պատրաստակամություն հայտնել սկսելու քննարկումներ` նախագծի Աշտարակ-Գյումրի հատվածի վերակառուցման համաֆինանսավորմանը` 120 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցելու մասին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին առաջարկել է ուսումնասիրել նաև երկաթուղու շինարարության բնագավառում համագործակցության հնարավորություններ:

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիր

2010 թվականի հունվարի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը, որը հաշվարկված է մինչեւ 2017 թ.: Դրանով մեկնարկ տրվեց մի ծրագրի, որը Հայաստանին թույլ կտա ապագայում մեղմացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, թույլ կտա, որպեսզի Հայաստանը կարեւոր դեր խաղա տարածաշրջանում որպես տարանցիկ երկիր եւ միանա Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: Ողջ նախագծի արժեքը կարող է մեկուկես միլիարդ դոլարի հասնել: Իրանական բանկերը նույնպես պատրաստ են ֆինանսավորել ավտոմայրուղու առանձին հատվածների շինարարությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---