IFC: Վերականգնվող էներգետիկան կարող է բարձրացնել Հայաստանի էներգետիկ ապահովվածությունը

IFC: Վերականգնվող էներգետիկան կարող է բարձրացնել Հայաստանի էներգետիկ ապահովվածությունը

PanARMENIAN.Net - Երևանում կայացավ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից կազմակերպված սեմինար-խորհրդակցության` նվիրված էներգարադյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման հնարավորությունններին, հաղորդում է IFC երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: «Քանի որ Հայաստանը ներկրում է իր էներգակիրների 2/3-ը արտասահմանից, ապա վերականգնվող էներգետիկայի աղբյուրների զարգացումն ու էներգաարդյունավետության ներուժի օգտագործումը երկրի առանցքային գերակայություններից է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

IFC փորձագետները քննարկեցին Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների շրջանում կատարված էներգաարդյունավետության հետազոտության արդյունքները: Նրանք ներկայացրեցին նաև IFC-ի` մարտահրավերներին պատասխանելու մոտեցումները, որոնք հիմնված են «Ռուսաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ոուսական բանկերի հետ IFC-ի կատարած աշխատանքի վրա:

«Հայաստանի արդյունաբերությունն ունի էներգաարդյունավետության հսկայական ներուժ և այդ ռեսուրսի օգտագործումը շահավետ կլինի ինչպես երկրի ընկերությունների, այնպես էլ ֆինանսական հաստատությունների համար»,- ասաց «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» ղեկավար Տիգրան Փարվանյանը` ավելացնելով, որ վերականգնվող էներգետիկան նաև վճռորոշ դեր է խաղում ներկրվող էներգակիրներից կախման նվազեցման և Հայաստանի էներգետիկ ապահովության բարձրացման գործում:

Ծրագրի հիմնական նպատակն է արագացնել առնվազն 35 մլն դոլարի արժողության էներգաարդյունավետության վարկերի տրամադրումն ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումները, այսպիսով նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները, բարելավելով փոքր ու միջին ձեռնարկությունների էներգաարդյունավետությունը և ավելացնելով վերականգնվող էներգետիկ ռեսուրսների մասնաբաժինը Հայաստանի էներգաարտադրության պորտֆելում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---