ԼՂՀ-ում քննարկվեց 2010 թվականի բերքահավաքի աշխատանքների կազմակերպումը17 մայիսի 2010 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված այս տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպմանը: Ինչպես հաղորդում է հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարը ընդգծել է բերքահավաքի պատշաճ իրականացման և կորուստները նվազագույնին հասցնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ Նախագահը կարևորել է պաշտպանության բանակի և փրկարար ծառայության ներուժի օգտագործումը` հատկապես հրդեհների դեմ պայքարի կազմակերպման գործում: Բակո Սահակյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում կազմել աշխատանքային պլան և Մարտունու շրջանում ստեղծել դաշտային պայմաններում գործող շտաբ-ճամբար` իրականացվող աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև մի շարք տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |