2010 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից 137 283 ուղևոր է մեկնել![]() 18 մայիսի 2010 - 17:56 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի առաջին չորս ամիսների ամփոփիչ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ուղևորնափոխադրումներն աճել են: Այս տարվա առաջին չորս ամիսներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ուղևորները 137 283 են, իսկ ժամանածները` 116 808: Համեմատության համար հարկ է նշել, որ 2009թ. առաջին եռամսյակում մեկնումների քանակը կազմել էր 129 651, իսկ վերջին եռամսյակում ժամանումների քանակը` 201 925: Ինչպես հաղորդում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը, վիճակագրական տվյալների համաձայն յուրաքանչյուր տարի ուղևորափոխադրումների աճ է նկատվում տարվա առաջին երեք-չորս ամիսներին: Հարկ է նշել, որ նման պատկերն օրինաչափ է յուրաքանչյուր տարվա համար: Այն կապված է արտագնա աշխատանքի մեկնողների, ինչպես նաև այլ գործոնների հետ: Իսկ տարվա չորրորդ եռամսյակում արդեն աճ է նկատվում ժամանող ուղևորների շրջանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |