Գագիկ Աղաջանյան. Վերին Լարսով հնարավոր չէ սպառազինություն տեղափոխել

PanARMENIAN.Net - Վրացական ընդդիմությունը հանդես է եկել հայտարարությամբ, թե Վերին Լարսի անցակետի բացումը հարկավոր էր միայն Ռուսաստանին: Հայկական կողմը օգտվելու է դրանից միայն 2 ամառային ամիսների ընթացքում` գյուղմթերքի տեղափոխման համար: Մնացած ժամանակահատվածում Ռուսաստանը զինելու է Գյումրիում տեղակայված իր ռազմակայանը: Այդ մասին լրագրողներին է հայտնել բեռնափոխադրումների «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Նա նշել է, որ սահմանային անցակետը հագեցած է ամենաժամանակակից տեխնիկայով, ուստի հնարավոր չէ առանց վրացական կողմի իմացության սպառազինություն անցկացնել այդտեղով:

Ըստ Աղաջանյանի, բեռնափոխադրումները Նովոռոսիյսկից Երևան Սև ծովով 15-20 օր էին տևում, իսկ Վերին Լարսի բացումով այդ ժամանակը կրճատվեց, հասնելով 12 ժամի: Ընդ որում, բեռնափոխադրումների գինն էապես չնվազեց և կազմում է 10-12 տոկոս: Այդ ցուցանիշը փորձում են հասցնել 20-25 տոկոսի:

Մարտ-ապրիլ ամիսներին Վերին Լարսով անցել է 500 միավոր տրանսպորտային միջոց, իսկ մայիսի 21-ի դրությամբ վրացական սահմանի մոտ ռուսական կողմից անցակետի բացմանն էր սպասում 20 միավոր տեխնիկա:

Վերին Լարս անցակետով մայիսի 22-ից վերսկսվել է երթևեկությունը տրանսպորտային բոլոր միջոցների համար: Նախկինում բարդ եղանակային պայմանների պատճառով թույլատրված էր երթևեկությունը միայն թեթև ուղևորատար ավտոմեքենաների (30 ուղևորի համար) և մինչ 10 տոննա տարողությամբ բեռնատարների համար: Անցակետը մարտի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը կաշխատի 6:00-22:00-ն, իսկ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը`7:00-19:00-ն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---