Նաիրի Զոհրաբյան. «Բոլորս մեղքի մեր բաժինն ունենք Եվրախորհրդարանում Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունման հարցում»![]() 27 մայիսի 2010 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Տարօրինակ է, որ 2009 թ. Հայաստանի բյուջեից ՀՀ ԱԳՆ-ի համար քարոզչության նպատակով նախատեսված 25 մլն դրամը զրոյացվել է, այն էլ այն դեպքում, երբ միջազգային կառույցներում հայկական կողմի պասսիվ քարոզչության արդյունքում ԵԽ-ում ընդունվել է Ղարաբաղի մասին 2216 բանաձևը: Այս մասին ՀՀ ԱԺ եվրաինտեգրացման հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանի 2009 թ. պետբյուջեի ծախսերի վերաբերյալ քննարկման ընթացքում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրի Զոհրաբյանը: Զոհրաբյանի խոսքերի համաձայն, Հայաստանի քարոզչությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, և սխալ է այդ նպատակի համար նախատեսված միջոցները կրճատել: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, ըստ որի, թեև ԵԽ բանաձևը պարտադիր կիրառում չի պահանջում, սակայն վտանգ է ներկայացնում: Ղազինյանի խոսքերի համաձայն, ԵԽ-ում 2216 բանաձևի ընդունումից հետո ՀՀ ԱԳՆ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, մասնավորապես ՀՀ ԱԳ նախարարն արդեն իր գնահատականը տվել է այդ բանաձևին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |