2010-ի մայիսին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1 տոկոս գնաճ

2010-ի մայիսին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1 տոկոս գնաճ

PanARMENIAN.Net - 2010թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0 տոկոս գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 1.8 տոկսով, ոչ պարենային ապրանքներինը`0.9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2 տոկոս նվազում, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.3 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.7 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 111.4 տոկոս, ինչը մեծապես պայմանավորվել է բանջարեղենի և մրգի 10.4-16.7 տոկոս գնաճով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---