Հայաստանում գյուղմթերքի արտադրության աճն ապրիլին ընթացիկ տարվա մարտի համեմատ կազմել է 39,7 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2010թ. հունվար-ապրիլին, ընթացիկ գներով, կազմել է 67.9 մլրդ.դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը զիջել է 0.9 %-ով (համադրելի գներով): Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում ապրիլին մարտ ամսի համեմատ գյուղատնտեսության և ձկնորսության արտադրանքի աճը կազմել է 37,1 տոկոս: Այդ թվում գյուղմթերքի արտադրության աճը կազմել է 39,7 տոկոս, իսկ ձկնորսության ոլորտում գրանցվել է 13,7 տոկոս անկում:

Բացի այդ, 2010թ. հունվար-ապրիլին իրացվել է 6,78 մլրդ դրամի բուսական արտադրանք, 57,13 մլրդ դրամի կենադանական արտադրանք և 3,98 մլրդ դրամի ձկնեղեն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---