ԻԿԿ-ն հանդես է գալիս Գազայի միջադեպի անկախ և անաչառ միջազգային հետաքննության օգտին

ԻԿԿ-ն հանդես է գալիս Գազայի միջադեպի անկախ և անաչառ միջազգային հետաքննության օգտին

PanARMENIAN.Net - Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը (ԻԿԿ) հանդես է գալիս մայիսի լույս 31-ի գիշերը Գազայի միջադեպի անկախ և անաչառ միջազգային հետաքննության օգտին: Հանդես գալով ԻԿԿ Ջիդայում կայացած գագաթնաժողովում, կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իսհանօղլուն հայտարարել է. «Հարձակումը մարդասիրական նավատորմի վրա հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին: Իսրայելը պետք է պատասխան տա այդ հանցագործության համար»,-գրում է Today, s Zaman թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---