Sourcio ընկերության տնօրեն. Հայաստանի բուհերում սովորողների թիվը պետք է երկու անգամ կրճատվի

Sourcio ընկերության տնօրեն. Հայաստանի բուհերում սովորողների թիվը պետք է երկու անգամ կրճատվի

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների առաջատարների` «առանց փողկապների» հանդիպում, որի ընթացքում ոչ պաշտոնական միջավայրում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրները: Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի մասնակիցների մոտիվացիայի բարձրացման հարցերը, բուհերի վերականգնումը որպես գիտատեխնիկական կենտրոններ, պրոֆեսիոնալ կրթության և օտար լեզուների հարցեր:

Համաժողովին մասնակցում էին հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ընդ որում կրթության ոլորտի ներկայացուցիչները գրեթե անտեսել էին միջոցառումը:

Քննարկումների ընթացքում Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության նախագահ, Sourcio ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանն առաջարկել է բուհերի ֆինանսավորումը թողնել նույն մակարդակի վրա, բայց երկու անգամ կրճատել սովորողների թիվը: «Յուրաքանչյուր ուսանողի համար կատարված ծախսերը պետք է ավելանան, և բուհի բյուջեն չպետք է կախված լինի ուսանողների քանակից, քանի որ այդ դեպքում նրանք ստիպված են լինում դուրս չթողնել ուսանողներին, այլապես կլինի աշխատատեղերի կրճատում` նկատի ունենալով ֆինանսավորման ոչ բավարար լինելը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---