Հայաստանի ՓՄՁ-ների ներկայացուցիչները բախվել են կրկնակի հաշվապահության խնդրի հետ![]() 17 հունիսի 2010 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում որոշել է հայերեն տպագրել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որը կիրառելու է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը և որը հնարավորություն կտա զգալիորեն պարզեցնել և առավել արդյունավետ դարձնել հաշվապահական հաշվառումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է մի սկզբունք, ըստ որի ոլորտին վերաբերող միջազգային ստանդարտն ընդունելուն պես այն կարող է անարգել կիրառվել մեր երկրում` առանց սպասելու փաստաթղթի հայերեն թարգմանությանը։ «Գործնականում, սակայն, ձեռնարկատերն ստիպված է երբեմն կիրառել և՛ հին, և՛ նոր ստանդարտը` կատարելով չարդարացված ծախսեր։ Այս խնդիրը պետք է լուծվի` եթե նույնիսկ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն լինի»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |