7-րդ «Ոսկե ծիրանը» նվիրված է կինոյի անվանի գործիչներին25 հունիսի 2010 - 19:29 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» փառատոնում մեծ ուշադրություն է հատկացվում ինչպես մրցութային, այնպես էլ ոչ մրցութային ծրագրին. հետահայաց ցուցադրություններին և պրեմիերաներին, - հունիսի 25-ին մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը: «Այդ պրեմիերաներից առաջինը Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիխ Կապլանօղլու «Մեղր» ֆիլմն է, լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Փոխադարձ այցելություն», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմերը և այլն»,- նշել է փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը: Խոսելով հետահայաց ցուցադրությունների մասին`կազմակերպիրչներն ընդգծեցին, որ այս տարի ցուցադրվելու են ռեժիսորների ֆիլմեր, որոնց հոբելյանները նշվում են այս տարի: Ցուցադրվելու են Անրի Վեռնոյի, «Ոսկե ծիրանի» ղեկավար Ատոմ Էգոյանի ֆիլմերը: Հենրիկ Մալյանի հոբելյանի առթիվ ցուցադրվելու են նրա 3 ֆիլմեր, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը` նվիրված նրա օպերատոր Ալբերտ Յավուրյանի հոբելյանին: Կինոյի սիրահարներին սպասում են նաև անվանի ռեժիսորներ Սերգեյ Գովորուխինի, Կլեր Դենի, Ֆաբի Ակինի ֆիլմերը, ինչպես նաև ճեպազրույց` Թեոդորոս Անգելոպուլոսի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |