«Քենդլ» ծրագիրը կնպաստի Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունների զարգացմանը29 հունիսի 2010 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յորգ Ռոսբախին և Շվեյցարիայի տեխնոլոգիաների ֆեդերալ ինստիտուտի պրոֆեսոր Լեոնիդ Ռիվկինին։ Միջազգային փորձագետները Հայաստան են ժամանել` մասնակցելու «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի շրջանակներում հունիսի 30-ին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կայանալիք գիտաժողովին։ Խոսելով «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման ծրագրի մասին` վարչապետն ընդգծել է, որ այն կնպաստի Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունների զարգացմանն ու միջազգային համագործակցության խթանմանը։ Այդ համատեքստում կարևորվել է միջազգային փորձագետների մասնակցությունը հետագա աշխատանքներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք |