Հարցում. Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդել է հայկական ընտանիքների 34 տոկոսի բյուջեի վրա

PanARMENIAN.Net - Եթե 2008-ի նոյեմբերին տնտեսական ճգնաժամի մասին գիտեին Հայաստանում հարցված մարդկանց 90 տոկոսը, իսկ 2009-ի ապրիլին և նոյեմբերին` 100 տոկոսը, ապա 2010-ի հունիսին այդ ցուցանիշը նվազել է մինչև 96 տոկոս, ինչը բացատրվում է տեղեկատվական ճնշման թուլացմամբ, ասվում է Մարքեթինգի հայկական ասուցիացիայի զեկույցում:

Ընդ որում «Կազդի՞ արդյոք համաշխարհային ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա» հարցին 2008-ի նոյեմբերին հարցվածների 47 տոկոսը պատասխանել է «այո», 22 տոկոսը` «արդեն ազդել է», 18 տոկոսը` «մասամբ», 9 տոկոսը`« ոչ», 4 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»: Նույն հարցին 2009-ի ապրիլին 20 տոկոսը պատասխանել է «այո», 71 տոկոսը` «արդեն ազդել է», 5 տոկոսը` «մասամբ», 3 տոկոսը` «ոչ», 1 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել», իսկ 2010-ի հունիսին 38 տոկոսը պատասխանել է «այո», 41 տոկոսը` «արդեն ազդել է», 8 տոկոսը` «մասամբ», 10 տոկոսը` «ոչ», 3 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»:

Բացի դրանից, «Կազդի՞ արդյոք համաշխարհային ճգնաժամը ձեր ընտանիքի ֆինանսական դրության վրա» հարցին, 2008-ի նոյեմբերին հարցվածների 43 տոկոսը պատասխանել է «այո», 13 տոկոսը` «արդեն ազդել է», 22 տոկոսը` «մասամբ», 19 տոկոսը`« ոչ», 3 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»: Նույն հարցին 2009-ի ապրիլին 21 տոկոսը պատասխանել է «այո», 58 տոկոսը` «արդեն ազդել է», 12 տոկոսը` «մասամբ», 8 տոկոսը` «ոչ», 1 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել», իսկ 2010-ի հունիսին 32 տոկոսը պատասխանել է «այո», 34 տոկոսը` «արդեն ազդել է», 15 տոկոսը` «մասամբ», 16 տոկոսը` «ոչ», 3 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»:

2009-ի ապրիլին գնումներում սկսել են խնայել հարցվածների 62 տոկոսը, իսկ 2009-ի նոյեմբերին` 65 տոկոսը, 2010-ի հունիսին` 66 տոկոսը

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---