Հայաստանի և Մեծ Բրիտանիայի առևտրի պալատները համագործակցության պայմանագիր են կնքել

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի առևտրի պալատները համագործակցության պայմանագիր են կնքել

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Երևանում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հայ-բրիտանական բիզնես պալատի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել: «Անգլիայի հայկական համայնքը հայ-բրիտանական տնտեսական կապերի զարգացման լուրջ գործիք է, նրանցից շատերն արդեն զբաղվում են բիզնեսով ու ստեղծում են համատեղ ձեռնարկություններ: Հայաստանի ԱԱՊ-ի խնդիրը նրանց աջակցելն ու նոր ձեռնարկություններ ստեղծելն է: Կարծում եմ, որ մեզ համար այս հարցում լավագույն գործընկեր կարող է լինել հայ-բրիտանական բիզնես պալատը», - ասել է ՀՀ ԱԱՊ ղեկավար, պատգամավոր Մարտին Սարգսյանը;

Միաժամանակ նա ավելացրել է, որ ներկայում երկու երկրների միջև առևտրաարդյունաբերական կապերը դեռևս համեստ են, թեև մեծ ներուժ ունեն: «Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կավելանա, եթե երկու պալատները սկսեն լրջորեն համագործակցել, խթանեն փոխադարձ շփումները, աջակցեն համատեղ ստեղծվող ձեռնարկություններին, կազմակերպեն ցուցահանդեսներ և բիզնես - համաժողովներ», ավելացրել է Հայաստանի ԱԱՊ-ի ղեկավարը:

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ապրանքաշրջանառությունը 2009 թ. կազմել է 34,2 մլն դոլար, իսկ 2008 թ. 87,6 մլն դոլար: Հայաստանից արտահանումը կազմել է 40,8 մլն դոլար, իսկ ներմուծումը` 46,8 մլն դոլար: Հայաստանից արտահանվում են լեռնային հանքանյութեր, պղնձի խտանյութ, սինթետիկ կտորներ, իսկ ներմուծվում է նավթապրանքատեսակներ, դեղամիջոցներ, համակարգիչներ, այլ տեխնիկա, ավտոմեքենաներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---