Հայաստանի պետբյուջեից 558 մլն դրամ է հատկացվել «Էլիտային» վերարտադրության ցորենի սերմացու ձեռք բերելու նպատակով 8 հուլիսի 2010 - 16:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 558 մլն դրամ է հատկացվել` արտերկրից և տեղական արտադրողներից «Էլիտային» վերարտադրության ցորենի սերմացու ձեռք բերելու նպատակով։ Բյուջետային միջոցների վերաբաշխման մասին որոշումն ընդունվել է հուլիսի 8-ին կայացած կառավարության նիստում: Ծրագիրը հնարավորություն կտա արդեն 2014թ. ցորենի ցանքատարածությունը հասցնել 115-120 հազար հա-ի, ցորենի ինքնաբավության մակարդակը ներկայիս 37 տոկոսից` 55 տոկոսի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին տարիներին բարձրորակ սերմացու չի ներմուծվել Հայաստան։ «Այժմ պետությունը, առաջին անգամը լինելով, զգալի գումար է հատկացնում սերմնաբուծության զարգացմանը այն հաշվով, որ առաջիկայում հնարավոր լինի երկրում արտադրել մինչև 3 հազար տոննա սերմացու։ Դրանով իսկ 3-4 տարում կբավարարվի հացահատիկի սերմացուի պահանջարկը»,- ասել է նա: Վարչապետի դիտարկմամբ կարևոր է նաև որակյալ սերմացուն ցանել որակյալ հողում, որպեսզի արդյունքը լիակատար լինի։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |