Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով աճել է 15 տոկոսով

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով աճել է 15 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով աճել է 15 տոկոսով: Այդ մասին հուլիսի 14-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Դա նշանակում է, որ հիմնական սպառումը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը և տնտեսությանը»,- ասել է նա:

Ինչպես նշել է նախարարը, հանքարդյունաբերության ոլորտի աճը պետք է հանգեցնի էլեկտրաէներգիայի արտադրության աճին: Դրա հետ կապված նա ավելացրեց, որ Էլեկտրաէներգիայի գները Հայաստանի սպառողների համար հաջողվել է անփոփոխ թողնել Երևանյան ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շահագործման շնորհիվ, չնայած նրան, որ ապրիլի 1-ից բարձրացել են գազի գները: «Դա թույլ տվեց ֆորս-մաժորային իրավիճակներում պահպանել էներգամատակարարման համակարգերը օպտիմալ մակարդակում»,- ընդգծել է Արմեն Մովսիսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---