Հայաստանի կառավարությունը լիբերալ պայմաններ է առաջարկում ՀԴՄ-ների շահագործման համար![]() 15 հուլիսի 2010 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Տնտեսվարող սուբյեկտների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) շահագործման պայմանները կթեթևանան, հուլիսի 15-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբեն Քոչարյանը: Նրա խոսքերով, 2009-ի սկզբին ՀԴՄ-ի հարցում ներկայացվում էին բավական խիստ պայմաններ, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտը պետք է պայմանագիր կնքեր համապատասխան սուբյեկտի հետ, որի պարտավորությունների մեջ մտնում էր ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկումը: «Այսօր մենք լիբերալ պայմաններ ենք առաջարկում ՀԴՄ-ների շահագործման համար, որն ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը»,- ասել է նա: Քոչարյանը նաև հաղորդեց, որ Հայաստանի տարածքում գրանցված են շուրջ 40 000 ՀԴՄ-ներ, իսկ դրանց տերերը այսուհետև կարող են ընտրել սպասարկող կազմակերպությանը կամ սեփական նախաձեռնությամբ վերանորոգել ՀԴՄ-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |