ԱՄՆ կառավարությունը Հայաստանին որպես օգնություն հատկացնում է 2.9 մլն դոլար

ԱՄՆ կառավարությունը Հայաստանին որպես օգնություն հատկացնում է 2.9 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 11-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։

Նամակ-համաձայնագիրը կնքվել է 2001թ. հունիսի 11-ին, և ԱՄՆ կառավարությունը ՀՀ իրավապահ մարմինների հնարավորությունների զարգացման նպատակով հատկացրել է շուրջ 11 մլն դոլարի աջակցություն։

Արդյունավետ համագործակցության զարգացմանն է ուղղված նաև ստորագրվելիք 11-րդ լրացումը, որով նախատեսվող աջակցության համար ԱՄՆ կառավարությունը հատկացնում է 2.9 մլն դոլար։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---