Երևանում տեղի է ունեցել «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր կամ ոչ խաղաղություն ոչ պատերազմ» գրքի անգլերեն և արևմտահայերեն տարբերակների շնորհանդեսը

Երևանում տեղի է ունեցել «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր կամ ոչ խաղաղություն ոչ պատերազմ» գրքի անգլերեն և արևմտահայերեն տարբերակների շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել «Ղարաբաղյան օրագիր. Կանաչ և սև կամ, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» գրքի անգլերեն և արևմտահայերեն տարբերակների շնորհանդեսը: Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց գրքի հեղինակ, լրագրող Թաթուլ Հակոբյանը, դժվար է պատերազմի մասին գիրքն այնպես գրել, որ բոլոր կողմերը գոհ մնան: «Օտարերկրացիները կարող են մեղադրել ինձ հայամետ դիրքորոշման համար, սակայն, կարևոր է, որ այս աշխատանքում ոչ մի հակաադրբեջանական բան չկա: Ես գտնում եմ, որ հակառակորդները պետք է հարգանքով վերաբերվեն միմյանց»,-ասել է գրքի հեղինակը:

«Կանաչ ու սև. Արցախյան օրագիր կամ ոչ խաղաղություն ոչ պատերազմ» գիրքը, որը լույս է տեսել արևելահայերեն ու ռուսերեն լեզուներով, շուտով կհրապարակվի նաև արաբերեն լեզվով: Գիրքը թարգմանվում է նաև թուրքերեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---