Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել «Մարտական հերթապահության համար» մեդալ հիմնելու մասին

Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել  «Մարտական հերթապահության համար» մեդալ հիմնելու մասին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել ՀՀ զինված ուժերում «Մարտական հերթապահության համար» երկաստիճան մեդալ հիմնելու և դրա կանոնադրությունն ու նկարագրությունը գործողության դնելու մասին: Հրամանը նպատակ է հետապնդում խրախուսել ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին:

ՀՀ ԶՈւ «Մարտական հերթապահության համար» մեդալը շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
---