2010 թվականի հունվար-հունիս ամիսներին մասնավոր դրամական փոխանցումների ծավալը կազմել է 616,9 մլն դոլար

2010 թվականի հունվար-հունիս ամիսներին մասնավոր դրամական փոխանցումների ծավալը կազմել է 616,9 մլն դոլար

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-հունիսին Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալը կազմել է 616,9 մլն դոլար: Ըստ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի, այդ ցուցանիշը ավելացել է 3 տոկոսով 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կամ 17,7 մլն դոլարով: Ընդ որում, փոխանցումների ամենամեծ ծավալը կատարվել է Ռուսաստանից` 402,7 մլն դոլար, ԱՄՆ-ից` 61,8 մլն դոլար և Գերմանիայից` 10,1 մլն դոլար: Հայաստան իրականացվող փոխանցումների ծավալով Թուրքիան իններորդ տեղում է 1128 հազար դոլար ցուցանիշով:

Բացի այդ, հաշվետու ժամանակաշրջանում 20,3 տոկոսով աճել են Հայաստանից արտերկիր իրականացվող փոխանցումները` կազմելով 311,7 մլն դոլար 2009-ի հունվար-հուլիսի 259,2 մլն դոլարի դիմաց: Փոխանցումների ներհոսքը հունվար-հունիս ամիսներին կրճատվել է 10,2 տոկոսով և կազմել է 305,2 մլն դոլար 2009-ի հունվար-հունիս ամիսների 340 մլն դոլարի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---