Ջոն Դոունս. «Հայաստանը Եվրոպայի զբոսաշրջության չբացահայտված գաղտնիքներից մեկն է»

PanARMENIAN.Net - «Հայաստանն ունի զբոսաշրջության հզոր ներուժ, և, կարելի է ասել, որ այն Եվրոպայի զբոսաշրջության չբացահայտված գաղտնիքներից մեկն է: Այդ գաղտնիքը բացահայտելու համար պետք է երկրի զբոսաշրջությունը բազմազան դարձնել և բարձրացնել մատուցվող ծառայությունների մակարդակը: Այս ամենին կնպաստեն օրենսդրական փոփոխությունները, որի շուրջ ներկայում աշխատանքներ են տարվում», - ասել է «Զբոսաշրջության և ճանապարհորդության բնագավառում իրավաբանների միջազգային ֆորումի» պատվավոր նախագահ Ջոն Դոունսը` Երևանում տեղի ունեցած առանց փողկապների հանդիպման ընթացքում, որը վերաբերում էր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կարգավորման օրենսդրության հիմնական հարցերի քննարկմանը:

Փորձագետի խոսքերի համաձայն, զբոսաշրջության բնագավառում հայկական փորձի և մեթոդների ու համաշխարհային փորձի միջև մեծ ճեղք կա: «Այդ օրինագիծը պետք է լրացնի այդ ճեղքը` բարձրացնելով գործունեության արդյունավետության մակարդակը, և Հայաստանը պետք է վերածի այլ երկրների համար օրինակի», - ավելացրել է Ջոն Դոունսը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը ոչ միայն երկրում զբոսաշրջային գործունեության մակարդակի բարձրացումն է, այլև նոր տեխնոլոգիաների ներմուծումը:

Առանց փողկապների հանդիպումը կազմակերպել էին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը և «Հայաստանում մրցունակության մասնավոր սեկտոր» ծրագիրը (CAPS)` հյուրանոցների ընկերակցության աջակցությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---