Հայ գործարարները դեռ շահագրգռված չեն Թուրքիայում բիզնես ֆորումին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Հայ ձեռնարկատերերը դեռ շահագրգռված չեն Ստամբուլում կայանալիք բիզնես ֆորումին մասնակցելու համար, որը կազմակերպվել է «Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի» և հնդկական «Արդյունաբերողների և առևտրային պալատների ֆեդերացիայի» կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Վլադիմիր Ամիրյանը:

Թուրքիան համաձայնվել է Հայաստանին հրավիրել ֆորումին հնդկական կողմի պահանջով, բայց հայկական ընկերությունները տվյալ պահին մասնակցության հայտ չեն ներկայացրել: Բիզնես ֆորումը կկայանա օգոստոսի 24-25-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---