Երևանում հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ կկանգնեցվեն

Երևանում հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ կկանգնեցվեն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Հայաստանի կառավարության նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, վերաբաշխում է կատարվել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հաստատվել «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, այդ ծրագրով նախատեսվում է Երևանում` բացօթյա տարածքում տեղադրել հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ։

Ծրագրի իրականացման համար ՀՀ սփյուռքի նախարարության 2010թ. բյուջեով նախատեսված է 21 միլիոն դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---