Հայաստանի մարզպետերը քննարկել են հացահատիկի բերքահավաքի և խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքների հարցերը![]() 16 օգոստոսի 2010 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն օգոստոսի 13-ին Արագածոտնի մարզում անցկացրեց մարզպետների հետ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանի մասնակցությամբ քննարկվեցին հացահատիկի բերքահավաքի ընթացքի և խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Փոխվարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալին հանձնարարեց հատկապես Արարատի մարզում ավելի ուշադիր լինել խաղողի մթերման գործընթացների նկատմամբ, հանրապետությունում այն արդյունավետ կազմակերպելու նպատակով համագործակցել մարզպետարանների հետ և խաղողի մթերման շրջաններում մշտական ներկայացուցիչներ ունենալ: Արմեն Գևորգյանն առաջարկեց նաև, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերող ընկերությունների հետ քննարկի մթերման արդարացի` եւ գյուղացիների, եւ մթերող ընկերությունների համար երկուստեք շահավետ գին սահմանելու հարցը` հաշվի առնելով խաղողի այս տարվա ինքնարժեքը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց ոռոգման վարձավճարների հավաքագրման վերաբերյալ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի ներկայացրած տեղեկատվությունը: Ըստ մարզերի ներկայացվեց ՋՕԸ-ների կողմից մատակարարված ջրի դիմաց վարձավճարների գանձման ընթացքը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատել համայնքի ղեկավարների ու ջրօգտագործողների հետ` հավաքագրման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |