Իսրայելը, Ռուսաստանը, Ուկրաինան և Հայաստանը ստեղծում են ավիամիություն

PanARMENIAN.Net - Արաբական ընկերությունների բողոքներն` ուղղված միջազգային ավիափոխադրումների միություններից մեկում «Էլ-Ալ»-ը ներգրավելու դեմ, իսրայելցիներին ստիպեցին ձևավորել այլընտրանքային միություն; Այդ միությունը ստեղծելու գործում գործընկերներ դարձան Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ավիաընկերությունները:

«Էլ-Ալ» (Իսրայել), UTair (Ռուսաստան), «Աէրոսվիթ» (Ուկրաինա) և «Արմավիա» (Հայաստան) ավիաընկերությունները հռչակագիր են ստորագրել միջազգային ավիամիություն ստեղծելու իրենց մտադրության մասին, որը կոչվելու է WE (Western-Eastern): «Էդիոտ Ահրոնոտ» թերթի «Մամոն» տնտեսագիտական ներդիրի տվյալների համաձայն, 90 օրվա ընթացքում այդ չորս ընկերությունները պատրաստվում են ստորագրել մեծ ձևաչափի համաձայնագիր: Արդեն այլ ավիափոխադրողների, մասնավորապես, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների հետ բանակցություններ են վարվում, որի նպատակն է մեկ տարվա ընթացքում նոր ստեղծվող միության անդամների թիվն ավելացնել` հասցնելով մինչև 20-ի:

WE-ն կդառնա ավիափոխադրողների միջազգային 4-րդ միությունը (արդեն գոյություն ունեն Star Alliance, SkyTeam, OneWorld ավիափոխադրողները): Սա այլընտրանքային միավորում է այն ընկերությունների համար, որոնք քաղաքական պատճառներով կամ ավելի հզոր «դաշնակիցներին» կուլ չգնալու ահից այլ միությունների մեջ չեն մտել: WE-ն ստեղծելու նախաձեռնությունը «Էլ-Ալ»-ինն է: Երկար տարիների ընթացքում այդ ընկերությունը փորձում էր մտնել գոյություն ունեցող միություններից մեկի կազմի մեջ: Սակայն այնտեղ արդեն կային արաբական երկրների ավիափոխադրողներ, որոնք կտրականապես դեմ էին Իսրայելի ներգրավմանը: Արդյունքում մեկ տարի առաջ «Էլ-Ալ»-ի ղեկավարությունը ռազմավարական որոշում կայացրեց` դադարեցնել գոյություն ունեցող միությունների «խնամակալությունը» և նոր միություն ստեղծել:

Գործընկերներն այդ նախաձեռնությունից շատ շահ կկորզեն: Նրանք կարող են մեկ մեկու ինքնաթիռներն օգտագործել, ստեղծել համատեղ տեխսպասարկման համակարգ, միասին գնել նոր խոշոր ինքնաթիռներ ավելի ցածր գներով, միմյանց աջակցել` ուղևորների փոխլրացման հարցում: «Էդիոտ Ահրոնոտը» նշում է, որ այս ամենը միության յուրաքանչյուր անդամին կօգնի բարձրացնել իր աշխատանքի արդյունավետությունը և նկատելիորեն կրճատել ծախսերը, ինչպես նաև էականորեն լայնացնել թռիչքների ծավալը, գրում է IzRus-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---