Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը կերկարացվի մինչև 2044 թվականը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը կերկարացվի մինչև 2044 թվականը: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Օգոստոսի 19-20-ը Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում Գյումրիում ռուսական ռազմակայանի վերաբերյալ նոր պայմանագիր կստորագրվի: «Փոփոխությունները վերաբերում են 1995 թվականի պայմանագրի գործողության ժամկետի երկարացմանը,- «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ նախարարը: - Եթե 1995 թվականի պայմանագիրը գործեց 25 տարի, ապա այժմ այն կգործի 49 տարի` սկսած 1995 թվականից»: Նոր պայմանագրում ավելի հստակ կլինի ձևակերպումն «այն մասին, որ ռուսական ռազմակայանը Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ Ռուսաստանի շահերին առընթեր ապահովելու է հանրապետության անվտանգությունը»: «Եվ այդ նպատակների իրականացման համար ռուսական կողմն աջակցելու է Հայաստանի Հանրապետությունը սպառազինությամբ և ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովելուն»,- ընդգծել է Նալբանդյանը: Ինչ վերաբերում է երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցությանը, ապա, Նալբանդյանի խոսքով, Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական ջանքերը և ամբողջապես օժանդակում է եվրոանվտանգության մասին նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ ՌԴ նախագահի նախաձեռնությունը: Նրա խոսքով, Հայաստանը կիսում է Եվրոատլանտիկայի ու Եվրասիայի տարածքում բոլոր պետությունների համար հավասար անքակտելի անվտանգության գաղափարը և այն բանի անթույլատրելիությունը, որպեսզի «որևէ պետության անվտանգությունն ապահովվի մեկ այլ պետության անվտանգության հաշվին»: «Անթույլատրելի է որևէ պետության մեկուսացումը: Այնպես որ մենք ամբողջապես օժանդակում ենք այդ նախաձեռնությունը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |