Պետրե Կանկավա. Միայն տարվա վերջին մեզ հայտնի կդառնա, թե որքան գումար է անհրաժեշտ Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման համար

Պետրե Կանկավա. Միայն տարվա վերջին մեզ հայտնի կդառնա, թե որքան գումար է անհրաժեշտ Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման համար

PanARMENIAN.Net - Հայ և վրացի ճարտարապետներն ու հնագետները կվերականգնեն Թբիլիսիում Մուղնեցոց Սուրբ Գևորգ ավերված եկեղեցին: Այն Թբիլիսիում հայ մշակույթի միջնադարյան հուշարձան է հանդիսանում:

«Հնագիտական ու հետազոտական աշխատանքներին մասնակցում են հայ և վրացի մասնագետները: Միայն տարվա վերջին մեզ հայտնի կդառնա եկեղեցու ծագումը, ինչպես նաև այն բյոջեն, որն անհրաժեշտ է վերականգնման աշխատանքների համար»,- հաղորդել է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության գործակալության պետի տեղակալ Պետրե Կանկավան, հաղորդում է Գրուզիա Online-ը:

Գրունտային ջրերից մաշված և մոռացության տրված Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին քանդվեց անցյալ տարվա նոյեմբերին: Եկեղեցին կառուցվել էր Թիֆլիսում դեռևս 1356 թվականին:

Հնագույն եկեղեցին առաջին անգամ վերակառուցեցին 1756 թվականին, մեկ դար անց վերանորորգեցին: Ավանդույթի համաձայն նորացված եկեղեցի հայկական Մուղնի գյուղից տեղափոխել են սուրբ Գևորգի մասունքները: Խորհրդային տարիներին եկեղեցին փակեցին: Տարբեր տարիներին այստեղ եղել է ժողովրդական արվեստի թանգարան, ատաղձագործի արհեստանոց, մարզադահլիճ: 1990-ականներին Սուրբ Գևորգը պաշտոնապես վթարային ճանաչվեց: Երկու տասնամյակ անց այն հնացել է, ճաք տվել և արդյունքում եկեղեցուց կանգուն է մնացել միայն մի պատը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---