Սևակ Սարուխանյան. «Հայաստանը ատոմային էներգետիկայի զարգացման այլընտրանք չունի»25 օգոստոսի 2010 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ ծրագրում է կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկ, որի հզորությունը մոտավորապես լինելու է 1000 ՄՎտ: Ռուսաստանը մատակարարելու է սարքավորումներ, որը կազմելու է ողջ նախագծի արժեքի 20 տոկոսը: 2012 թ. ծրագրվում է սկսել նոր բլոկի շինարարությունը, որը կարող է տևել 5 տարի: Այս նախաձեռնությունը մեկնաբանելով, «Էներգետիկների համահայկական ընկերակցության» հասարակական կազմակերպության նախագահ Սլավիկ Սարգսյանը PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանն էլեկտրաէներգիայով ապահովելու համար բավական է հիդրոէլեկտրակայանների արտադրած էներգիան: Նրա կարծիքով, հիդրոէլեկտրակայանների արտադրանքն ավելի անվտանգ ու հուսալի է, քան ատոմային էլեկտրակայանինը: Նա նաև նշել է, որ ԱԷԿ-ի արտադրած էներգիան միայն արտահանվելու է և մեր երկիրն ավելի շատ է կախման մեջ լինելու արտաքին շուկայում վաճառքից: «Վրաստանն ու Թուրքիան հազիվ թե գնեն մեզնից էլեկտրաէներգիա, իսկ Իրանն այն կգնի շատ փոքր ծավալով` միայն իր տված գազի փոխարեն», - ասել է կազմակերպության ներկայացուցիչը: Փորձագետի կարծիքով, լավագույն հայ մասնագետները հեռացել են արտասահմանում աշխատելու, և այսօր մեր երկրում ատոմային էներգետիկայի բնագավառում բարձր որակավորում ունեցող մասնագետներ չկան: Սլավիկ Սարգսյանի կարծիքով, բացի այն, որ ԱԷԿ-ը ռադիոակտիվ է, այն նաև պատերազմի ծագման դեպքում կարող է թիրախ դառնալ Ադրբեջանի համար: «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրենի տեղակալ Սևակ Սարուխանյանի կարծիքով, Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը նպատակահարմար է, քանի որ Հայաստանում սակավաթիվ են էլեկտրաէներգիայի այլ աղբյուրները: Նա միաժամանակ նշել է, որ ռուսական արտադրության ВВЭР-1200 ջրաէներգետիկայի ռեակտորն աշխարհում ամենաանվտանգ ատոմային ռեակտորն է համարվում և ոչնչով չի զիջում Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում կամ այլ երկրում արտադրվող ռեակտորներին: Ռուսաստանն ու Հայաստանը 2010 թ. օգոստոսի 20-ին ստորագրել են միջկառավարական պայմանագիր` Հայաստանում ատոմային էներգաբլոկի և ատոմային էլեկտրակայանների կառուցման գործում համագործակցելու մասին: Ներկայում գործող Հայաստանի ԱԷԿ-ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտակայքում: Ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թ.: Այսօր գործում է միայն երկրորդ բլոկը, որի հզորությունը 407,5 ՄՎտ է: Մասնագետների գնահատմամբ, ՀԱԷԿ-ը գործունակ է մինչև 2016թ.: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |