2010-ի օգոստոսին Հայաստանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1 տոկոսով

2010-ի օգոստոսին Հայաստանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.1 տոկոս գնաճը հիմնականում անձնապիտո 1.3 տոկոս, մշակույթի ապրանքների 1.3 տոկոս, գրենական պիտույքների 1.4 տոկոս գնաճի արդյունք է: Գորգեղենի, տեքստիլի, խոհանոցային սպասքի, շինանյութերի, ոսկերչական ապրանքների ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Կահույքի, դեղամիջոցների, լվացող միջոցների, վառելիքի, այգեգործական ապրանքների, գեղահարդարման ապրանքների գները նվազել են 0.6-0.1 տոկոսով, իսկ կենցաղային էլեկտրաապրանքների, հագուստի և գործվածքի, կոշկեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---