ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գներն աճել են

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գներն աճել են

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից սեպտեմբերի 6-ից 12-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 13463.53 (+138.25), բացթողնման գինը` 14634.27 (+150.27) դրամ, արծաթի գնման գինը` 209.43 (+9.16), բացթողնման գինը` 227.64 (+9.96), պլատինի գնման գինը կկազմի 16593.25 (+178.15), բացթողնման գինը` 18036.14 (+193.64), իսկ պալադիումի գնման գինը` 5536.69 (+242.26), բացթողնման գինը` 6018.14 (+263.32) դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---