ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է Հայաստանում գործարկել LTE չորրորդ սերնդի ցանցը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է Հայաստանում գործարկել LTE չորրորդ սերնդի ցանցը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը մտադիր է գործարկել LTE 4-րդ սերնդի անլար կապի ցանցը: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերով, այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապի ծածկույթը 3G տեխնոլոգիայով կազմում է 92 տոկոս: Ընկերությունը 3G կապով ապահովում է Հայաստանի 650 բնակավայրերը:

«Մենք պատրաստվում ենք գործարկել 4-րդ սերնդի կապ և իրականացնելու ենք դա տեխնիկապես պատրաստ լինելուց հետո: Տվյալ տեխնոլոգիան գոյություն ունի ոչ շատ երկրներում, և Հայաստանը լինելու է դրանցից մեկը»,- ասել է Յիրիկյանը:

Հուլիսի վերջին ՄՏՍ բջջային կապի օպերատորն ԱՊՀ տարածքում առաջին անգամ գործարկել է LTE 4-րդ սերնդի ցանցը Տաշքենդում: Ինչպես ասել է RBK daily-ի հետ հարցազրույցում «ՄՏՍ արտասահմանյան ընկերություններ»-ի տնօրեն Օլեգ Ռասպոպովը, LTE ցանցի թեստային գործարկումներն Ուկրաինայում և Հայաստանում նախատեսվում է անցկացնել մինչև 2010-ի վերջը:

2010-ի ապրիլի վերջին Beeline ընկերությունը թողարկել է LTE ցանցը թեստային ռեժիմով Աստանայում: LTE-ն հաջորդ սերնդի անլար կապի տեխնոլոգիա է` նախատեսված լայնաշերտ հասանելիության բջջային կապի համար: Այսօր LTE-ն կոմերցիոն տարբերակով հասանելի է Նորվեգիայում, Շվեդիայում, Լեհաստանում և Ուզբեկստանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---