Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի զսպի գնաճային ռիսկերը15 սեպտեմբերի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանում հիմնական մակրոտնտեսական ռիսկերը կապված են գնաճի հետ, կառավարությունը գիտակցում է դա և համապատասխան միջոցներ ձեռնարկում դրա զսպման համար, խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, գոյություն ունեն երեք պատճառներ, որոնք գնաճ են առաջացնում գյուղմթերքի ոլորտում` ներքին, արտաքին և բնակլիմայական: Նա նշել է, որ ընթացիկ, ինչպես նաև հաջորդ տարում երկրի կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի զսպի գնաճային ռիսկերը: Ինչպես նշել է նախարարը, կառավարությունը միջոցներ է ձեռնարկում պետբյուջեի դեֆիցիտը կրճատելու համար: Ավելին, կառավարության համապատասխան հանձնաժողովը նույնպես աշխատում է մրցակցային դաշտի ապահովման շուրջ, որի ուղղությամբ արդեն օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, ավելացրել է Տիգրան Դավթյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |