ՀՀ էներգետիկայի նախարարը գտնում է, որ ուրանի արդյունահանումը չի խանգարի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը

ՀՀ էներգետիկայի նախարարը գտնում է, որ ուրանի արդյունահանումը չի խանգարի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը որևէ ընկերության լիցենզիա չի տվել Սյունիքի մարզի ուրանի հանքավայրերի շահագործման համար, երկրի գործադիրը միայն լիցենզավորել է այդ տարածքում հետազոտությունների իրականացումը` ուղղված ուրանի հանքավայրերի հայտնաբերմանը: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով, դեռևս շատ վաղ է խոսել այդ հանքավայրերի շահագործման մասին, քանի որ միայն 3-5 տարի հետո պարզ կլինի` արդյոք Հայաստանում կա ուրան, թե ոչ: «Եթե ուրանի պաշարների գոյության փաստը հաստատվի, որոնց շահագործումը բնապահպանական սպառնալիք չի ներկայացնի, ապա ինչո՞ւ չարդյունահանենք այն»,- ընդգծել է երկրի գլխավոր էներգետիկը: Նա ավելացրել է նաև, որ խնդիր չի տեսնում Սյունիքի մարզում ուրանի արդյունահանման և զբոսաշրջության զարգացման համատեղման հարցում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---