Վատ եղանակի պատճառով 2010 թվականին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում անկումը կկազմի մոտ 8-9%

Վատ եղանակի պատճառով 2010 թվականին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում անկումը կկազմի մոտ 8-9%

PanARMENIAN.Net - 2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կներկայացնի «Գյուղատնտեսության զարգացման մասին» և «Գյուղատնտեսությանը պետական աջակցության մասին» օրենքը: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Երևանում լրագրողներին է հաղորդել ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը: «Եվրոպական երկրներում գների կտրուկ տատանումներ թույլ չտալու համար գոյություն ունեն որևէ գյուղատնտեսական ապրանքի արտադրության քվոտեր: Ընդ որում, պետությունն ապահովում է ֆերմերների միջին շահույթը, իսկ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ունենալ բյուջեում, որպեսզի նրանց վնասները հատուցվեն»,- պարզաբանել է փոխնախարարը: Շուկայում գները կարգավորող երկրորդ գործիքը նա անվանել է պետական պահեստների առկայությունը:

Հայաստանում կարտոֆիլի բերքի ռացիոնալ ծավալը պետք է կազմի 25 հազ. տոննա, այսինքն 33 հազ. հեկտար կարտոֆիլի ցանքատարածքից մոտ 10 հազ. հա կարող է հատկացվել շաքարի ճակնդեղին, գտնում է փոխնախարարը:

Սամվել Ավետիսյանի խոսքով, Հայաստանի գյուղատնտեսության մեջ ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով առկա ծանր իրավիճակը, որը հանգեցրել է 24% անկման առաջին կիսամյակում, տարվա վերջին փոքր-ինչ կբարելավվի, և ընդհանուր առմամբ անկումը կկազմի մոտ 8-9%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---