ԵԿԳ լոգոտիպից կանհետանա՞ Արարատ լեռան պատկերը

PanARMENIAN.Net - Առաջիկայում Երևանի կոնյակի գործարանի լոգոտիպից կհանվի Արարատ լեռան պատկերը: Այդ մասին հայտնել է «Երևանի կոնյակի գործարանի դեսպան» Էմմա Զաքոյանը: Ըստ նրա, Արարատ լեռան փոխարեն լոգոտիպի վրա կպատկերվի Փյունիկը՝ որպես արվեստի և հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ:

Հայաստանում արդեն եղել է Արարատ լեռան պատկերը հանելու փորձ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոտիպից: ՀՖՖ-ն Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի շեմին, որը տեղի ունեցավ 2009թ. սեպտեմբերի 6-ին, ներկայացրեց նոր լոգոտիպը՝ ՀՀ պետական զինանշանի, ֆուտբոլի գնդակի և ՀՖՖ հապավման պատկերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---