Իրանական ընկերությունը ՀԷԿ կկառուցի Մեղրիում

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2007թ. մարտի 19-ին ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և դրան հաջորդած «Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակում ՀՀ և ԻԻՀ սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը», ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության և ԻԻՀ «Ֆարադ-Սեպասադ» ՀՁ միջև «Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով կառուցման» թույլտվության պայմանագրի կնքման առաջարկությանը։ Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է ՀՀ կառավարության անունից ստորագրել վերը նշված թույլտվության պայմանագիրը, ինչպես նաև պայմանագրից բխող օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքը։

Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի Մեղրու ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ներդրողի կողմից կառուցվող 230 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով պետք է տեղափոխվի Իրան։ Շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրու ՀԷԿ-ը անհատույց փոխանցվելու է հայկական կողմին։ «Այս որոշումը Հայաստանի համար ներդրումային կարևոր, խոշոր ծրագրի սկիզբն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---