Ինեկոբանկն այսուհետ կմատուցի նաև ապահովագրական գործակալի ծառայություններ17 սեպտեմբերի 2010 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն այսուհետ կարող է մատուցել նաև ապահովագրական գործակալության ծառայություններ: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Հայաստանի Կենտրոնական բանկն Ինեկոբանկին համապատասխան վկայական է հանձնել: Բանկում սկսվել է ակտիվ գործընթաց ապահովագրական գործակալի ծառայության մշակման և ներդրման ուղղությամբ: Ծառայության շրջանակներում Բանկը կհամագործակցի ապահովագրական ոլորտի առաջատար ընկերությունների հետ` իր հաճախորդներին առաջարկելով մի շարք ապահովագրական ծառայություններ, որոնք հաճախորդները ձեռք կբերեն հենց Բանկում: Ապահովագրական գործակալության առաջին պայմանագիրը Ինեկոբանկը կնքեց “ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ” ապահովագրական ընկերության հետ: Պայմանագրով նախատեսվում են ցամաքային տրանսպորտի ապահովագրություն, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն, աջակցության ապահովագրություն, ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն, հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, առողջության ապահովագրություն և ֆինանսական վնասների ապահովագրություն: Առաջին ապահովագրական ծառայությունը, որը կառաջարկի Ինեկոբանկը իր հաճախորդներին, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է: Բանկի համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցները հաճախորդների համար կիրականացնեն նաև անվճար խորհրդատվություն և բացատրական աշխատանքներ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |