EuroVoice առաջին երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Բամբիռ» խումբը18 սեպտեմբերի 2010 - 17:07 AMT PanARMENIAN.Net - «Բաբմիռ» ռոք-խումբը «That’s fine with us» հեղինակային երգով կներկայացնի Հայաստանը EuroVoice եվրոպական առաջին երգի մրցույթում, որը կկայանա սեպտեմբերի 23-24-ը Աթենքում (Հունաստան): Այդ մասին սեպտեմբերի 18-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Բամբիռ» խմբի մենակատար Նարեկ Բարսեղյանը: «Այս երգի ստեղծման ժամանակ մեզ ոգեշնչել են միջնադարյան բանաստեղծ Ռումիի ստեղծագործությունները, և այն պետք է հետաքրքրի եվրոպական ունկնդրին»,- նշել է Նարեկ Բարսեղյանը: Որպես Հայաստանը ներկայացնող խումբ` Բամբիռն ընտրվել է ինտերնետային քվեարկության արդյունքում, որի ժամանակ հավաքել է ձայների առավելագույն քանակը: Համընդհանուր քվեարկության արդյունքերով Բամբիռը մայիսից զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ լսողների քանակով երգն առաջինն է և ինտերնետում ունեցել է 26 015 լսում: Մրցույթը կհեռարձակվի հայկական հեռուստաալիքներից մեկի եթերում: EuroVoice մրցույթին կմասնակցեն Եվրոպայի 33 երկրների ներկայացուցիչներ: Հաղթողը կորոշվի SMS-քվեարկության արդյունքում: Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ հեռուստադիտողը կարող է քվեարկել ինչպես դուր եկած կատարողի օգտին, այնպես էլ դուր չեկած կատարողի դեմ: Մրցույթի հաղթողը 100 հազ. եվրոյի չափով մրցանակ կստանա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |