Կիրո Մանոյան. “Սբ Խաչը միշտ պետք է գործի, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ուզի”

Կիրո Մանոյան. “Սբ Խաչը միշտ պետք է գործի, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ուզի”

PanARMENIAN.Net - “ Բանն այն է, որ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին վերականգնելով այն թանգարանի վերածելը և այսօրվա պատարագը եկեղեցում` ընդամենը պատարագ է` թանգարանում տրված”, - լրագրողներին հայտարարել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա ասել է նաև, որ հենց դա է հայկական կողմի դժգոհության պատճառը:

Նրա խոսքերի համաձայն, եկեղեցին պետք է ամեն օր գործի, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ուզի; Մանոյանը նշել է նաև, որ Անկարան այնպես արեց, որ միջոցառումը վերածվեց մեծ հարցի` արդյոք եկեղեցու գմբեթին խաչը կդրվի, թե ոչ:

Մանոյանը նաև անիմաստ բարբաջանք է համարել այն, որ պատարագը Անկարայի բարի կամքի դրսևորումն է Երևանի հանդեպ, ավելացնելով, որ Թուրքիան պետք է իր պարտավորությունները կատարի, այլ ոչ թե բարի կամք դրսևորի;

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---