Հետխորհրդային տարածքի հայկական կազմակերպությունները շնորհավրել են ՀՀ-ին Անկախության օրվա կապակցությամբ

Հետխորհրդային տարածքի հայկական կազմակերպությունները շնորհավրել են ՀՀ-ին Անկախության օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հետխորհրդային տարածքի շուրջ 30 հայկական հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ ու ինտերնետ-ռեսուրսներ միացել են Հայաստանի անկախության օրվա շնորհավորական ուղերձին, որի նախաձեռնողն է Miasin.Ru-ն:

Շնորհավորական ուղերձում ասվում է. «Նորաստեղծ հայկական պետությունը 19 տարեկան է: 19 տարի է մեր Հայրենիքն ապրում է, աշխատում է, պայքարում է, ձգտելով պահպանել ազատատենչ Հայկ նահապետի պատգամները: Անկախության տարիները մի ժամանակաշրջան են, երբ հայ ժողովուրդը ստանձնեց Հայրենիքի համար ողջ պատասխանատվությունը:

Հայ ժողովրդի բազմահազարամյա պատմությունը պահպանել է ազատության ու օտար լծի մութ ժամանակների մասին հիշողությունը: Տևական ու ծանր էր այդ լուծը, սակայն մեր հայրերը պահպանեցին մեզ համար ազգի հարստությունը, փոխանցելով մեզ մեր հավատը, մշակույթը ու անկոտրում ազատատենչ ոգին: Պատմությունը հնարավորություն է տալիս մեզ արժանի տեղ ապահովել մեր Հայրենիքի համար համաշխարհային հանրության շրջանում, կյանքի կոչել մեր նախնիների երազանքները, վերածնել մեծ հայկական քաղաքակրթությունը: Անկախությունը չի երաշխավորում հաղթանակներ, զարգացում ու մշակույթի թռիչք:

Անկախությունը լոկ հնարավորություն է և մեր Հայրենիքի ճակատագիրը միայն մեր ձեռքերում է: Մենք հայ ենք, մենք ինքներս ենք կերտում մեր պատմությունը և մեղանից յուրաքանչյուրը պետք է իր ավանդն ունենա ներկա Հայաստանի կյանքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---